Search
Close this search box.

Ուղիղ միացում. Առավոտից պատգամավորները ՁՊՎ-ի մոտ են՝ ուղեկցելու Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային

Այսօր առավոտյան 07:30-ից ընդդիմադիր պատգամավորներ Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ի մոտ են իրենց մեքենաներով, որպեսզի ուղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենային` թույլ չտալու հանկարծ երկրորդ անգամ, նորից Սամվելին խոշտանգման ենթարկեն։ Այս որոշմանն հանգեց երեկ կեսգիշերին Սամվել Վարդանյանին տեսակցած իր փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով ի դեպ լայվի ընթացքում խոր կասկած հայտնեց, թե հավանական է այսօր երկրորդ հարցաքննությունից հետո արդեն մեղադրանք առաջադրվի Սամվելին ու նրան կալանքի տանեն։

Ընդգծենք՝ հանցագործության մասին հաղորդում էր տվել երթուղայինում Սամվելի հետ միջադեպ ունեցած ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, եւ մինչ այս պահը Սամվելին վերագրված մեղադրանքը` Քր. օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով` խուլիգանական արարքն է, ինչը չի ենթադրում ազատազրկում:

Սակայն, փաստաբան Ռուբեն Մելիքյանը բանդիտական խոշտանգումի միջադեպից հետո կեսգիշերին իր վերջին լայվում համարյա վստահություն ունի, որ քաղաքական ճնշումներ կան ու իրավապահները դժվար թե դիմադրեն։