Search
Close this search box.

Օտшր փողերը խառնել են Վրաստանը՝ ցույցեր ու ձերբшկшլություններ են

Վրաստանի ոստիկանությունը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բերման է ենթարկում ցուցարարներին, ովքեր բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Վրաստանի ՆԳՆ-ն դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել ձերբակալվածների թվի վերաբերյալ։ Իրավապահները հիմնականում բերման են ենթարկում այն ​​ակտիվիստներին, ովքեր կանգնած են օրենսդիր շենքի կողային մուտքի դիմաց։ Ավելի վաղ ցուցարարները որոշել էին շրջանցել խորհրդարանը, որից հետո տեղում հայտնվեցին հատուկ ջոկատայիններ ու ջրցան մեքենաներ։ Վրաստանի ՆԳՆ-ն արդեն զգուշացրել է ցուցարարներին ենթարկվել ոստիկանության պահանջներին։

Վրաստանի խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովը երկուշաբթի երեկոյան առաջին ընթերցմամբ աջակցել է«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։