Search
Close this search box.

Ցեղասպանության զոհերի անուններն արդեն փաստագրված են. Նյութերին կարող եք ծանոթանալ “Մուղնի” հրատարակչությունում. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քանի որ մոտենում է 1915 թ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ողբերգական տարելիցը , ապա Հայաստանում սպասելիորեն կտրուկ կակտիվանան այն հակահայկական տարրերը, որոնք ակնհայտ ստերով և իրականությունը լղոզելով , մարդկանց մոլորեցնելով, կասկածի տակ են դնելու Ցեղասպանության բուն փաստը ։
Եվ քանզի լրատվական դաշտ է նետված բացարձակապես թուրքամետ թեզը, թե իբր” մենք պետք է անուն առ անուն արձանագրենք Ցեղասպանության զոհերի անունները ” (իսկ հետո, հավանաբար դրա հիման վրա էլ գնանք ինչ-որ համատեղ շինծու պատմական հանձնաժողովներ ստեղծենք մեզ ցեղասպանած թուրքերի հետ), ապա միանգամից կարելի է այդ թուրքամետ նարատիվը նետել աղբամանը ։
Ինչու՞

Որովհետև Ցեղասպանության զոհերի անուններն արդեն փաստագրված են ։
Փաստագրված են անուն առ անուն, մանրակրկիտ և ընդհուպ մինչև թուրքերի կողմից հոշոտված Արևմտյան Հայաստանի հայերի ունեցվածքի ծավալի արձանագրումով ։
Նյութերին կարող եք ծանոթանալ “Մուղնի” հրատարակչությունում 15 տարի առաջ տպագրված “Գործ թիվ 1500000” գրքում:

Կրկնեմ, այս գրքում մանրամասն ներկայացված են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի անուններն ու տվյալները ։
Անչափ շնորհակալ եմ Արմինե Ադիբեկյանին գրքի մասին ինֆորմացիայի համար:
Այնպես որ, մոռացեք այդ թուրքամետ նարատիվները։
Մենք չունենք կարիք մարդասպանին ապացուցել այն, որ նա մեզ սպանել է , նամանավանդ թուրք մարդասպանը դա մեզանից լավ գիտի։