Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության. Սուրեն Պետրոսյանը՝ Ոսկեպարից

Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլոր ժամանակների շարժիչ ուժն են երիտասարդները։

Վարքը՝ պայմանավորված ինքնության և արժանապատվության համընդհանուր ճանաչման գերակա պահանջմունքով, անխուսափելի է դարձնում արժանապատվության համար պայքարը։
Այս ամենի ապացույցն են երիտասարդները, որոնք Ոսկեպարում էին՝ արտահայտելու իրենց ինքնությունից բխող վերաբերմունքը պետության և հայրենիքի նկատմամբ։
Մենք պարտավոր ենք ամեն օր պայքարել հանուն մեր ինքնության, որից էլ անմիջականորեն կախված է մեր կենսունակությունը։