Search
Close this search box.

Տոկաև. Ղազախստանը պատրաստ է հարթակ առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար

Աստանան ողջունում է խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի ձգտումը։ Այս մասին ապրիլի 15-ին Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։

«Ղազախստանը պատրաստ է հնարավորինս աջակցել և հարթակ առաջարկել բանակցությունների համար։ Մեր հիմնական նպատակն է մերձեցնել մեր բարեկամ երկրներին և ճանապարհ բացել անխախտ բարեկամական հարաբերությունների, խաղաղության և կայուն զարգացման համար»,- ասել է Տոկաևը։