Search
Close this search box.

ԱՐՏԱԿԱՐԳ. Երևանում 1,5 տարեկան տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Հերացու հիվանդանոցի ռեոնիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան է և տղա, պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան կազիրյոկի վրա, որտեղից էլ ընկել է գետնին: