Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Զինվորական «Կամազի» վթարի հետեւանքով տուժած երկու զինծառայողների առողջական վիճակից

Զինվորական «Կամազ» վթարի հետեւանքով տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Թեթև մարմնական վնասվածքներ են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարվել, նախնական տվյալներով կա 2 վիրավոր: