Search
Close this search box.

Զինծառայողը ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք է ստացել

Գեղարքունիքի մարզում 19-ամյա զինծառայողի հարզենային վնասվածքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ համածառայակիցներ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) Հանգամանքները պարզվում են»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 11-ին 19-ամյա զինծառայողը ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել էր, որ զինծառայողի վնասվածքը աննշան է, կյանքին վտանգ չի սպառնում։