Search
Close this search box.

«Կքննարկվի Գարեգին Բ-ին Բաքու հրավիրելու հարցը»․ Փաշազադե

Տարեվերջին Բաքվում կկայանա կրոնական առաջնորդների հանդիպումը: Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նա նշել է, որ կքննարկվի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին Բաքու հրավիրելու հարցը։

«Ժամանակին ես նրան հրավիրել եմ Ադրբեջան։ Նա եկել է և մասնակցել կրոնական համաժողովի: Նրանք մինչ օրս համաձայն չեն, որ Ղարաբաղն ադրբեջանական հող է։ Մենք նրան առաջարկել ենք ընդունել դա»,- ասել է Փաշազադեն։