Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակար դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 4-րդ, 2-րդ, 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ:Ժամանել է նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:Օպերատիվորեն ժամանել են նաև Հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբն ու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում:Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ 1 բրիգադ և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները:Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա ժամանած հրշեջները մարել են այն:Այս պահին հրշեջները տեղում իրականացնում են հետախուզական աշխատանքներ, որպեսզի եթե կրակի օջախներ հայտնաբերվեն, այն մարեն:Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:  Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան: