Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում

Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։

Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։