Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Խոշոր հրդեհ է բռնկվել Կապանը սնուցող էլեկտրաենթակայանում. Կրակը երեւում է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում էլեկտրաենթակայան է այրվում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կապան քաղաքը սնուցող էլեկտրաենթակայանում (110 կվտ․):

Պարեկները սահմանազատել են տարածքը: Այս պահին հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պազվում է:

Կայքը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են 4 մարտական հաշվարկ։