Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել է. վարորդը տեղում մшհшցել է

Այսօր՝ ապրիլի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Արմեն Աբրահամյանը իր վարած «Iveco» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է լրատվականը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Բախման հետևանքով ավտոմեքենայի գլանատակառից սկսվել է գազի արտահոսք, իսկ ճանապարհը դարձել է երթևեկության համար միակողմանի։ Հրշեջ-փրկարարները վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջ-փրկարարներն են էլ կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։