Search
Close this search box.

Ինչո՞ւ է հոսանքազրկվել Երևանի փոքր կենտրոնը

Երևանի փոքր կենտրոնը հոսանքազրկվել էր ենթակայանում վթարի պատճառով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցերից»:
Վթարը տեղի էր ունեցել «Պուրակ» (35/6 կՎ) ենթակայանում:

Մասնավորապես հոսանքազրկվել էր Ամիրյան փողոցի մի հատվածը, որտեղ կառավարական շենքեր են, բանկեր և բիզնես կենտրոններ:
Այժմ էլեկտրամատակարարումը մասամբ վերականգնվել է: