Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպшնել էր կնոջ քրոջը, ապա ինքնшuպшն էր եղել

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել «Mobile Centre»-ում տեղի ունեցած սպանության վերաբերյալ:

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ի ժամը 11.55-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն պարեկային կարգախմբից հաղորդում էր ստացվել, որ Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի բջջային հեռախոսների խանութում կատարվել է սպանություն:
Ժամը 12.51-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը գլխի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 36-ամյա կնոջ, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Պարզվել էր, որ ժամը 11.30-ի սահմաններում 32-ամյա տղամարդը բջջային հեռախոսների խանութում, ընտանեկան հարցերի պատճառով, «Մակարով» տիպի ատրճանակից սպանելու դիտավորությամբ կրակել է կնոջ քրոջ՝ խանութի 36-ամյա աշխատակցուհու գլխին, ինչից հետո ինքնասպանություն է գործել՝ նույն ատրճանակից կրակելով իր գլխին:
Դեպքի վայրում 32-ամյա տղամարդը երկտող էր թողել: