Search
Close this search box.

Patek Philippe-ի առաջին ավտոմատ ժամացույցը աճուրդի է հանվել. ի՞նչ արժե այն

Patek Philippe-ի առաջին ավտոմատ ձեռքի ժամացույցը ապրիլի 7-ին Հոնկոնգի Sotheby’s-ում աճուրդի կհանվի: Ref. Patek 2526-ի առաջին սերիայի՝ 36 մմ 18 կարատանոց ոսկյա ժամացույցը, որն ունի սպիտակ էմալով պատված թվատախտակ, կարող է արժենալ 384,000-ից 770,000 դոլար՝ մասամբ իր լեգենդար ծագման շնորհիվ:

«Patek-ի առաջին ավտոմատ ժամացույցի թողարկումը շատ կարեւոր իրադարձություն է ապրանքանիշի համար»,-Robb Report-ին ասել է Հոնկոնգում Sotheby’s-ի ժամացույցի բաժնի տնօրեն եւ ղեկավար Ջոյ Լուկը: Patek Philippe-ը 2526 մոդելը ներկայացրել էր 1953 թվականի գարնանը՝ Շվեյցարիայի Բազելի տոնավաճառում։ Այնուհետեւ բրենդը «մի քանի ամիս սպասել էր՝ տեսնելու, թե ինչպես կընդունվեր ժամացույցը»,-ասում է Լյուկը:

1953 թվականի ամռանը բրենդը ժամացույցը նվիրել է Ջո Բենին (J.B.)՝ տեխասցի փաստաբանին, որի Patek Philippe ժամացույցների հավաքածուն ժամանակին գերել էր կոլեկցիոներներին: