Search
Close this search box.

«Մերոնքական-ձերոնքականի խնդիր չկա» Սերժ Սարգսյանի կոչը և մի լուսանկարի պատմություն

10-ը տարի առաջ,փետրվարի 26-ին, Սերժ Սարգսյանը համագործակցության կոչով դիմեց նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին:

«Եկեք համագործակցենք՝ ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում: Նպատակներիցս մեկն է` օգտագործել բոլոր կառուցողական, հիմնակազմիչ ուժերին` ի նպաստ Հայաստանի զարգացման»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ:
Նա նշել էր, որ «այսօր մենք ականատեսն ենք հասարակության բաժանման ու տրոհման, ականատեսն ենք, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին»:

«Ինձ համար այսօր չկա «մերոնքական-ձերոնքականի» խնդիր, չկա իշխանության ու ընդդիմության խնդիր: Այսօր կա Հայաստանի խնդիրը: Այդ պատճառով, ես կոչ եմ անում բոլորին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, անկախ իրենց գաղափարախոսական մոտեցումներից, հաղթահարել մեր ժողովրդի միջև մտցված այս արհեստական բաժանումը»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

«Ես հորդորում եմ ձեզ չլցվել չարությամբ, քանի որ այնտեղ` մյուս հրապարակում, մեր քույրերն ու եղբայրներն են: Համոզված եմ, նրանց հրապարակ է բերել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությունը, սակայն, ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը: Ես գիտեմ, թե դուք որքան եք վրդովվել այս օրերին, հետևելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես գիտեմ, որքան շատ են այսօր մարդիկ, որ պատրաստ են փողոց դուրս գալ, պաշտպանելու իրենց տված քվեն: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ: Բայց ես խնդրում եմ ձեզ զսպել հույզերը. թե խոսք ունեք ասելու, ապա խնդրում եմ միայն իրականությունը տեսնելու հորդորներ թող լինեն դրանք, եթե գործողություններ եք ուզում ձեռնարկել, ապա թող որ դրանք լինեն բարիքի ու հանդուրժողականության քայլեր: Խնդրում եմ, միշտ ու անընդհատ հիշեք, մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Լուսանկարում` Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաքն է:

экономите время и до 30% от стоимости