Search
Close this search box.

«Կրոկուս»-ի ադրբեջանցի տերերի դեմ հայց են ներկայացրել ՌԴ ՔԿ

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտե է ներկայացվել «Crocus City Hall»-ի ադրբեջանցի սեփականատերերի՝ հայր և որդի Աղալարովների դեմ ոչ անվտանգ ծառայություններ մատուցելու համար քրեական գործ հարուցելու մասին դիմումը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Трунов, Айвар и партнеры» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Իգոր Տրունովը։ 

Փաստաթուղթը ներկայացվել է ահաբեկչության 11 տուժածների, ինչպես նաև ահաբեկչության հետևանքով զոհվածների հարազատների անունից։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Իլհամ Ալիևի նախկին խնամիներին՝Աղալարովներին պատկանող մերձմոսկովյան «Կրոկուս» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ավելի քան 140 մարդ է զոհվել, որոնց մեջ երկու հայեր՝ Կարեն Ենգիբարյանն ու Լիլիթ Իսրայելյանը։