Search
Close this search box.

ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցապատող ՍՊԸ–ի ղեկավար անձինք առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով խախտել են «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների պահանջները։ Նրանք բնակարանների գնման իրավունքների պայմանագրերում պակաս են նշել օտարվող բնակարանների արժեքները։

Ընկերության տնօրեն Լ․Բ․-ն, իրենց ընկերության կառուցած շենքից 95.9 քմ մակերեսով, 81 միլիոն դրամ իրական վաճառքի գնով բնակարանը վաճառելու նպատակով, բնակարանի գնորդից կանխիկ եղանակով ստացել է 80 հազար ԱՄՆ դոլար: Նշված գումարը ստանալուց հետո, ՊԵԿ աշխատակիցները ձերբակալել են տնօրեն Լ․Բ․-ին և գործարքի կատարմանը ներգրավված Մ․Ա․-ին։ Նրանք կասկածվում են այդ հանցանքը կատարելու մեջ։
ՊԵԿ–ը բացահայտել է 630 մլն դրամի հարկեր ու տուրքեր չվճարելու դեպք