Search
Close this search box.

Առաջիկա երկու օրերին սպասվում է անձրև, լեռնային գոտիներում՝ ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ին, արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված, կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին՝ ժամը 6։00-7։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Մարտի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։