Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։

Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան ԶԼՄ-ների համար հայտարարություններով։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլահվարին և Կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։