Search
Close this search box.

«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը

Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:

«Ուշադրություն, Իսրայելյան Լիլիթ Խաչիկի, կորել է երեկ «Կրոկուս Սիթի»-ում ահաբեկչությունից հետո… Հաղորդվում է, որ իր ամուսնուն մահացած են գտել «Կրոկուս»-ում, իսկ Լիլիթն անհետացել է:
Նրանց 1.5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է: Խնդրում ենք կիսվել բոլորին:
Խնդրում ենք տեղեկացնել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի», – գրել է Աբովյանը:

Նա նաև հրապարակել է երիտասարդ կնոջ լուսանկարը:
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Առնվազն 133 զոհ և 152 վիրավոր կա: