Search
Close this search box.

«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար

«Дождь» հեռուստաալիքը ներողություն է խնդրել հատուկ թողարկման ժամանակ հայերի հասցեին հնչած առանց ապացույցների մեղադրանքների համար։

Նշվում է, որ ադրբեջանցի տղամարդը, որը ներկայացել է որպես «Կրոկուսի» ձայնային ռեժիսոր, ասել է թե ահաբեկիչները հայեր են եղել, քանի որ վերջինս, լինելով ադրբեջանցի, գիտի հայերեն հայհոյանքներ, իսկ «ահաբեկիչները հայերեն էին շփվում ու հայհոյում մարդկանց գնդակահարելու ժամանակ:

«Երբ մենք լսեցինք նմանատիպ մեղադրանքները, եթերի հաղորդավարն ընդգծեց, որ դա ապացուցված չէ։ Մենք հանեցինք նրան այդ եթերից ու հաղորդումից էլ հեռացրինք այդ հատվածը։ Ես ներողություն եմ խնդրում որ «Дождь»-ի եթերում նմանատիպ արտահայտություններ են հնչել»,-գրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն էր հայտնել եթերում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ. «Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն», – ասված է դեսպանության հայտարարությունում: