Search
Close this search box.

Որքան է գնահատվել «Կրոկուս»-ի ահшբեկչnւթյшն հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը

«Կրոկուս»-ի ահաբեկչության հետևանքով հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվում է շուրջ 9,5-11,4 միլիարդ ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից:

«Ահաբեկչության հետևանքով «Կրոկուս սիթի հոլին» հասցված վնասը կազմում է մոտ 250-300 հազար ռուբլի՝ մեկ քառակուսի մետրի համար, վնասի ընդհանուր արժեքը կարող է գնահատվել 9,5-11,4 միլիարդ ռուբլի»,- հայտնել է Առևտրի կենտրոնների միության փոխնախագահ Մարատ Մանասյանը:

Հիշեցնենք՝ մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։