Search
Close this search box.

Ինչու՞ էր ընտրվել ադրբեջանցի Արազ Աղալարովին պատկանող այդ օբյեկտը

Երեկ Crocus City Hall-ում խոշոր ահաբեկչություն իրականացվեց: Ինչու՞ էր ընտրվել այդ օբյեկտը: Հենց այնպես ոչինչ չի լինում: Այս մասին գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը․

Մոսկվայի Crocus City Hall-ը պատկանում է ադրբեջանցի Արազ Աղալարովին:
Վերջինիս որդին` Էմին Աղալարովը, ժամանակին ամուսնացած էր Ալիև Իլհամի դստեր` Ալիևա Լեյլայի հետ: Զույգը երեք երեխա ունի` Ալի, Միքայիլ և Ամինա:

Էմին Աղալարովի երկրորդ կինը Մորդովիայից է, «Միսս Մորդովիա 2004»-ի դափնեկիրն է:
2017թ ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ 2016թ հունիսին Էմին Աղալարովի միջնորդությամբ, Հիլարի Քլինթոնի վերաբերյալ կոմպրոմատներ ձեռք բերելու նպատակով, Թրամփ Դոնալդը հանդիպել է ռուս փաստաբան Վեսելնիցկայայի հետ: Վերջինս Աղալարովների փաստաբանն է: Անկասկած էր վերջինիս փոխկապակցվածությունը ՌԴ գլխավոր դատախազ Չայկա Յուրիի հետ: Հայտնի էր դարձել նաև, որ Արազ Աղալարովն ու Չայկա Յուրին, իրենց բազմաթիվ հանդիպումներից մեկի ընթացքում, քննարկել են Հիլարի Քլինթոնի վերաբերյալ կոմպրոմատների փոխանցումը Թրամփ Դոնալդին:

Թրամփի և Վեսելնիցկայայի հանդիպումն ԱՄՆ-ում որակվեց իբրև «Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու կոպիտ փորձ»: Պեսկով Դմիտրին հայտարարեց, որ «չգիտի, թե ով է Վեսելնիցկայան»: 2019թ հունվարին ԱՄՆ-ում Վեսելնիցկայայի նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Ավելին` ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը մի շարք անձանց (այդ թվում Աղալարովների) նկատմամբ ԱՄՆ դատարան հայց ներկայացրեց:

Երեկ Crocus City Hall-ում խոշոր ահաբեկչություն իրականացվեց: Ինչու՞ էր ընտրվել այդ օբյեկտը: Հենց այնպես ոչինչ չի լինում:
Անհավատալի է, որ Ալիևների ընտանիքը վիրավորված չէ Աղալարովներից:
Անհավատալի է, որ Աղալարովները մեծ քաղաքականության մեջ չեն:
Անհավատալի է, որ Աղալարովների հետքը ռուսական չէ: