Search
Close this search box.

ՖՈՏՈ. ԲՀԿ-ականներն այցելել և ՀՀ ՌԴ դեսպանատան մոտ ծաղիկներ են խոնարհել՝ ի հիշատակ Մոսկվայի ահաբեկչության զոհերի

ԲՀԿ նախագահի մամլո խոսնակ Իվետա Տոնաոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ահաբեկչությունը,որից որեւէ երկիր ապահովագրված չէ, մեր մոլորակում գոյություն ունեցող ամենասարսափելի երեւույթներից է: Երեկվանից սարսափով եմ հետևում Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ողբերգությանը, որն արդեն ավելի քան 100 անմեղ մարդու, այդ թվում նաև երեխաների կյանք է խլել: Սարսափելի է, որ Մոսկվայի այն փողոցներով, որով քայլել ես ընդամենը օրեր առաջ` երեկ խուճապահար մարդիկ էին փախչում ահաբեկիչների կրակահերթերից: Մոսկվան սգում է այսօր: Խստորեն դատապարտում եմ կատարվածը, վշտակցում եմ զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին:

Մարդկությունը պետք է ձերբազատվի դաժանությունից, աշխարհին բարությունն է պակասում: