Search
Close this search box.

Տուժածների և զnհերի շրջանում կա՞ն ՀՀ քաղաքացիներ և հայեր. ԱԳՆ-ից տեղեկացնում են

Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյալների համաձայն՝ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների և զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղում ՌԴ իշխանության մարմինների հետ:

«Համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք լրացուցիչ»,-ասվում է հաղորդագրությունում: