Search
Close this search box.

ՌԴ-ն ԱՄՆ-ից տեղեկություն ստացե՞լ է ահաբեկչության նախապատրաստման մասին. ռուսական կողմը մեկնաբանում է

ՌԴ հատուկ ծառայությունները ԱՄՆ-ից տեղեկություն են ստացել ահաբեկչության նախապատրաստման մասին, սակայն այդ տվյալներն ընդհանուր բնույթ են կրել, ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական հատուկ ծառայություններում աղբյուրը:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էյդրիեն Ուոթսոնի հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է ռուսական կողմին նախապատրաստվող ահաբեկչության մասին տվյալներ փոխանցելուն, ռուսական հատուկ ծառայության աղբյուրը հաստատել է, որ նման տեղեկատվություն իսկապես ստացվել է: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այն պարունակում էր ընդհանուր բնույթ՝ առանց որևէ կոնկրետացման։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էյդրիեն Ուոթսոնը ուրբաթ օրը հայտարարել է, որ մարտին ԱՄՆ կառավարությունը տեղեկություն է ստացել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչական հարձակման մասին: Նա նշել է, որ Ռուսաստանում գտնվող ամերիկացիների համար հրապարակային նախազգուշացման հետ մեկտեղ, ԱՄՆ կառավարությունը նույնպես այս տեղեկատվությունը կիսել է Ռուսաստանի իշխանությունների հետ: