Search
Close this search box.

Բրյանսկի մարզում բռնել են «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության երկու կասկածյալի. Պետդումայի պատգամավորը մանրամասներ է հայտնում

Բրյանսկի մարզում բռնել են «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության երկու կասկածյալի, իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանրդ Խինշտեյնը։

«Նախնական տեղեկատվությամբ՝ «Ռենոն», որով տեղաշարժվել են կասկածյալները, հայտնաբերվել է գիշերը Բրյանսկի մարզի Կարաչաեւո շրջանի Խացուն գյուղի մոտ։ Մեքենան կանգ չի առել ոստիկանության աշխատակիցների պահանջով եւ փորձել է փախուստի դիմել։

Հետապնդման ընթացքում կրակ է բացվել, մեքենան շրջվել է։ Մեկ ահաբեկիչ բռնվել է տեղում, մյուսները թաքնվել են անտառում։ Որոնումների արդյունքում ժամը մոտ 3.50-ին հայտնաբերվել եւ բռնվել է երկրորդ կասկածյալը։ Մյուսների հետախուզումը շարունակվում է։ Գործողությանը միացել են բոլոր ուժային գերատեսչությունները։

«Ռենոյի» սրահում գտնվել են «ՊՄ» ատրճանակ, «ԱԿՄ» ինքնաձիգի փամփշտակալ եւ Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր»,- գրել է Խինշտեյնը։

Ավելի վաղ Տաջիկստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ հերքում է իր քաղաքացիների մասնակցությունը «Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչությանը։