Search
Close this search box.

Կորել է կապը «Պիկնիկ» խմբի անդամներից մեկի հետ

«Պիկնիկ» խումբը, որի համերգը պետք է «Կրոկուս Սիթի Հոլլում» կայանար երեկ, ահաբեկչությունից հետո չի կարողանում կապ հաստատել երաժշտական խմբի անդամներից մեկի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է խմբի համերգային տնօրեն Յուրի Չեռնիշևսկին։

«Մենք չենք կարող մեկի հետ կապ հաստատել, չգիտենք` արդյոք նա լքել է «Կրոկուսը»», – ասել է նա ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ թիմի որ մասնակցի մասին է խոսքը:

Հիշեցնենք՝ մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, սակայն գերատեսչությունում նշել են, որ այդ թիվը դեռ կարող է աճել: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5 – ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ՝ ծանր վիճակում:

Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեպքի առթիվ։