Search
Close this search box.

«Կրոկուս սիթի հոլում» զnհվածների թիվն ավելանում է. նոր տվյալներ

«Կրոկուս սիթի հոլում» ահաբեկչության զոհերի թիվը հասել է 82-ի, տեղեկացրել է «112» Թելեգրամ-ալիքը։

Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, զոհերից երեքը երեխաներ են։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Կրոկուս սիթի հոլում», որտեղ պետք է տեղի ունենար «Պիկնիկ» խմբի համերգը, կրակոցների մասին։ Առնվազն երեք մարդ կամուֆլյաժով կրակ է բացել։ Հայտնի է նաեւ, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել եւ հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ զոհվել էր ավելի քան 60 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։ Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։