Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր տվյալներ` զոհերի, վիրավորների մասին. ինչ իրավիճակ է «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում ահաբեկչությունից հետո

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 477 մարդ և 183 միավոր տեխնիկա, ասվում է Ռուսաստանի ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության կայքում: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, սակայն գերատեսչությունում նշել են, որ այդ թիվը դեռ կարող է աճել: Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5 – ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ՝ ծանր վիճակում: Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության դեպքի առթիվ։

Հիշեցնենք՝ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համերգային համալիրում երեկ ահաբեկչություն է տեղի ունեցել։