Search
Close this search box.

Որ կազմակերպությունն է իր վրա վերցրել Մոսկվայում տեղի ունեցած ահшբեկչnւթյшն պատասխանատվությունը. ԶԼՄ-ներ

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:

Նաև այն մասին, որ ԴԱԻՇ-ը ստանձնել է պատասխանատվությունը, գրում է The New York Times-ը: Թերթը գրում է, որ ամերիկացի պաշտոնյաները մարտին հետախուզական տվյալներ են հավաքել այն մասին, որ հարձակում է ծրագրվել Մոսկվայում: Մարտի 7-ին հնարավոր հարձակման մասին հրապարակային նախազգուշացումից բացի, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ ռուս պաշտոնյաներին մասնավոր կերպով տեղեկացրել են հետախուզական տվյալների մասին, որոնք ցույց են տալիս նախապատրաստվող հարձակումը:

Տեղեկությունն այն մասին, որ ԻՊ-ն ստանձնել է Կրոկուսի վրա հարձակման պատասխանատվությունը, հաղորդել է նաև Սաուդյան Արաբիայում տեղակայված Ալ Արաբիա պարբերականը: