Search
Close this search box.

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սկսել են տարհանել առևտրի կենտրոններում գտնվող մարդկանց

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սկսել են տարհանել առևտրի կենտրոններում գտնվող մարդկանց, հաղորդում է BBC-ն։

Համացանցում տեսանյութ են հրապարակվել, որտեղ երևում է՝ ինչպես են շփոթված մարդիկ լքում Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Գալերեա» առևտրի կենտրոնը։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն հայտնում է, որ տարհանվել են նաև Crocus City Hall-ի հարևանությամբ գտնվող Aquarium հյուրանոցի հյուրերը:

Ժամեր առաջ դիմակավորված մի խումբ զինյալներ ինքնաձիգերով կրակ են բացել մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում, համացանցում տարածված տեսանյութերից դատելով՝ կան զոհեր ու վիրավորներ, հստակ թվեր, սակայն, պաշտոնապես դեռ չի հաղորդվել։