Search
Close this search box.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՌԴ ԱԴԾ–ն՝ «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում զոհերի ու վիրավորների մասին է հայտնում

«Կրոկուս Սիթի Հոլլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ Տեղեկությունը հաղորդել է ՌԴ ԱԴԾ–ն:

«Նախնական տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլլ» համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել», – հայտնել են ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնից։

Այժմ հատուկ ծառայությունները օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում Picnic խմբի համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Հաղորդվում է մահերի և վիրավորների մասին, դեպքի վայրում աշխատում է արագ արձագանքման հատուկ խումբը։ Միջադեպի վայր է ժամանել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Միջադեպից հետո մայրաքաղաքի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ «Ռուսական երկաթուղիները» նույնպես ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ։