Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը Տիխոնովսկայային խոստացել, որ հետախուզման մեջ գտնվող Յարոսլավ Նովիկովին չեն հանձնի Բելառուսին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սվետլանա Տիխոնովսկայայի հետ և խոստացել, որ հետախուզման մեջ գտնվող Յարոսլավ Նովիկովին չեն հանձնի Բելառուսին, գրում է բելառուսական Pozirk–ը։

Բելառուսցի ընդդիմադիր գործչի հետ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակում: Ըստ լրատվամիջոցի` Հայաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ ապաստան կտրամադրեն Նովիկովին, որին հայ իրավապահները ձերբակալել են բելառուսցի գործընկերների խնդրանքով։ Տղամարդը մեղադրվում է ծառայությունից խուսափելու մեջ։ Տիխոնովսկայան հայկական կողմին նաև շնորհակալություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։