Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի բեռնատարը Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներն և կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:Վիրավորներին, որոնցից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արթիիկի թիվ 49 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Անուշ լինի» ՍՊԸ-ի հաշվեկշռում: