Search
Close this search box.

ՔԱՐՏԵԶ․ Ռուսական վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել

Մարտական գործողությունների արդյունքում Ավդեևկայի ուղղությամբ գտնվող Տոնենկոե բնակավայրը անցել է ռուսական վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Ավդեևկայի ուղղությամբ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների համակարգված գործողություններով ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տոնենկոե բնակավայրը»,- նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Տոնենկոե բնակավայրը գտնվում է Ավդեևկայի համար առանցքային ճանապարհի վրա, որով մատակարարումներ էին ստանում Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումները։ Այժմ ուկրաինական զորքերի նյութատեխնիկական ապահովումը զգալիորեն խաթարված է։ Այս բնակավայրում տեղակայված էր ուկրաինական հրետանի, որով պարբերաբար գնդակոծվում էր Դոնեցկի կենտրոնը։