Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հենրիխ Մխիթարյանի նվերը՝ Գեւորգ Ղազարյանի որդուն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլի Գեւորգ Ղազարյանը որդու հետ Միլանում ներկա է եղել Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ինտեր» – «Նապոլի» (1:1) հանդիպմանը, որից հետո միլանյան թիմի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Ղազարիյանի որդուն։

«Ֆուտբոլով տարված ամեն երեխայի համար «Ինտերի» նման մեծագույն թիմի եւ Մխիթարյանի նման խաղացողից «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների ինքնագրերով խաղաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես գնահատում եմ դա: Շնորհակալ եմ որդուս հրաշալի օրվա համար Հեն ջան»,- Ինստագրամում գրել է Ղազարյանը՝ հրապարակելով  լուսանկարներ: