Search
Close this search box.

Պայմանագրային զինծառայողներին կազատեն քրեական պատժից. ՌԴ

Ռուսաստանի Դաշնության Պետդուման երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագծեր, որոնք քրեական պատասխանատվությունից ազատում են այն անձանց, որոնք պայմանագիր են կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Այս մասին գրում է dw.com-ը:

Փաստաթղթերը փոփոխություններ են մտցնում Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև Զինվորական ծառայության մասին օրենքում։

Փոփոխությունը վերաբերելու է թեթև կամ միջին ծանրության հանցագործություն կատարածներին և նրանց, ովքեր գտնվում են հետաքննության կամ դատավարության մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր արդեն դատապարտված են։

Եթե ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքվի, կասկածյալների քրեական գործերը կկարճվեն, իսկ իրական ժամկետով դատապարտվածները կստանան պայմանական պատժաչափ։
Քրեական պատասխանատվությունից ազատվածների վարքագծի նկատմամբ վերահսկողությունը վերապահվելու է զորամասի հրամանատարությանը։

Մոբիլիզացված և պայմանագրային զինծառայողները քրեական պատասխանատվությունից կազատվեն կա՛մ ծառայության պետական պարգևը ստանալու օրվանից, կա՛մ ազատվելու օրվանից։

Փոփոխությունները չեն տարածվի անչափահասների սեռական անձեռնմխելիության, հանրային անվտանգության, սահմանադրական կարգի և պետական անվտանգության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների համար կասկածվողների, ինչպես նաև ահաբեկչության համար կասկածվողների վրա: Օրինագիծն ուժի մեջ կմտնի Դաշնության խորհրդի կողմից հաստատվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո։