Search
Close this search box.

ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ

Հայաստանի Հանրապետության համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը։

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Այս դեպքում ևս որպես ելակետ պետք է ունենալ դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա տարածքները սահմանազատելու և սահմանագծելու մոտեցումը:

Գրիգորյանի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ տարածքի նկատմամբ, բայց նաև չի կարող սեփական ինքնիշխան տարածքը հանձնել: