Search
Close this search box.

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում

«Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, գրում է РБК-ն՝ հղում անելով «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցչին և ռուսական վճարային շուկայի աղբյուրին:

«Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը»,-ասվում է հաղորդագրության մեջ: