Search
Close this search box.

Դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ հակամարտության հնարավորության մասին, հայտարարել է, որ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի:

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է ժամանակակից աշխարհում: Բոլորի համար հասկանալի է, որ դա մեկ քայլ հեռու կլինի լայնամասշտաբ երրորդ համաշխարհային պատերազմից։ Կարծում եմ, որ դժվար թե դրանում որևէ մեկը շահագրգռված լինի», – ասել Է Պուտինը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ հակամարտություն: