Search
Close this search box.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնել է Ադրբեջան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան իր ուղևորությունը սկսել է Բաքու կատարած այցով։ Այս մասին ասվում է դաշինքի X-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Ստոլտենբերգի Հարավային Կովկաս ուղևորության ժամանակացույցի վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ստոլտենբերգի այցը կսկսվի մարտի 17-ին՝ Ադրբեջան կատարելիք այցով, որտեղ նա կհանդիպի այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Երկուշաբթի օրը՝ մարտի 18-ին, Ստոլտենբերգը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։

Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի։ Այնտեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Եվ արդեն Վրաստան այցելելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կմեկնի Հայաստան, որտեղ կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։