Search
Close this search box.

«Հրապարակ». Միլիարդներ նորաստեղծ ՊՈԱԿ-ների համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության ներքո նոր ՊՈԱԿ է ստեղծվում, որը կոչվելու է Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն։ Կազմակերպության ստեղծումը կառավարությունը հիմնավորում է այսպես. «Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար․․․»։

Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ ստեղծվելիք ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի ինչ-որ համակարգչային ծրագրերի մշակմամբ, որոնք պետք է, ենթադրաբար, տեղեկատվական անվտանգություն ապահովեն։ Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2024թ. 10 ամիսների համար կազմել են 1 միլիարդ 343 միլիոն 820 հազար, իսկ 2025թ. եւ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ շուրջ 1 միլիարդ 14 մլն 382 հազար դրամ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում