Search
Close this search box.

Ռուսաստանն «Իuկանդեր-Մ»-ով հшրվшծել է Օդեսային. զnհերի թիվը շարունակում է աճել

Օդեսայում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի հարվածներից ավերվել է հանգստի վայրի եռահարկ շենքը։ Ռուսական զորքերը հրթիռներ են արձակել Ղրիմի տարածքից, այս մասին հայտնում է «Հարավ» օպերատիվ հրամանատարության թելեգրամ-ալիքը։

Վնասվել են նաև առնվազն տասն առանձնատուն, ավտոտեխսպասարկման կետ, ցածր ճնշման գազատար, շտապօգնության և հրշեջ-փրկարարական մեքենաներ։

Օդեսայի OVA-ի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ մինչ այս պահը ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Եվս 55 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։