Search
Close this search box.

Ձերբակալություններ․նրանցից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,–հայտնել է Օհանջանյանը։