Search
Close this search box.

3 օրով փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոնից Նոր Նորք տանող հատվածը

Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու 2-րդ փուլով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին՝ ժամը՝ 08:00-ից մինչև մարտի 17-ը՝ ժամը 23:00-ն Մյասնիկյան պողոտայի՝ Կենտրոն վարչական շրջանից դեպի Նոր Նորք վարչական շրջան ուղղության երթևեկելի մեկ գոտին փակ է լինելու: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: 

Անվտանգությունն ապահովելու և խճողումային իրավիճակներից խուսափելու նպատակով հորդորում ենք վարորդներին՝ խստագույնս պահպանել երթևեկության կանոները, հնարավորության դեպքում՝ ընտրել այլընտրանքային երթուղի: 

Հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Երևանի քաղաքապետարան 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ed568f4ac9a4a25f9770352f147e4aea