Search
Close this search box.

«Պուտինից պետք չէ վախենալ, Պուտինին պետք է հարգել». Պեսկովը՝ Լիտվայի նախագահին

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային խորհուրդ է տվել հարգել և լսել Ռուսաստանի նախագահին: «Պուտինից պետք չէ վախենալ, Պուտինին պետք է հարգել և լսել»,- ասել է նա:

Ավելի վաղ Նաուսեդան Լիտվայում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի նախկին ղեկավար Լեոնիդ Վոլկովի վրա հարձակումից հետո հայտարարել էր, որ Լիտվայում Պուտինից ոչ ոք չի վախենում: