Search
Close this search box.

Իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է ու նրա պաշտպանությունը․ Առուշ Առուշանյանը իր մասին շրջանառվող կեղծ տեղեկության մասին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում շրջանառվուղ տեղեկություններին, թե կուսակցականացվում է․ «Այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում»,- վստահեցնում է Առուշանյանը․

Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։